Լրահոս

Պետական ամբողջ համակարգն ինտենսիվ պատրաստվում է Հայաստանի կազմալուծմանը

 

Հայաստանի մենեջմենթի առանձնահատկությունն է, որ Հայաստանում ոչ մի պետական պաշտոնյա, մանավանդ քաղաքական կառուցվածքում դիրք ունեցող, չի գնահատվում սեփական պրոֆեսիոնալ հնարավորություններին համարժեք։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը։

Անդրադառնալով ըմբշամարտի ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, երբ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասել էր, որ Սամվել Կարապետյանը մեծ հարված է հասցրել ըմբշամարտին և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, ապա ըմբշամարտը կրախի առջև կկանգներ, ինչին Սամվել Կարապետյանի գրասենյակը պատասխանել էր՝ սպորտի նախարարը փոքր մարդ է՝ գնահատելու համար իր աշխատանքը, և արդյոք սա ներիշխանական դիմակայության արտահայտություն չէ, Սեդրակյանը պատասխանեց. «Հայաստանում որևէ մեկին պետք չէ որևէ ոլորտի՝ սպորտի, մշակույթի, տնտեսության, առավել ևս արտաքին քաղաքականության բարգավաճումը, որովհետև Հայաստանն իբրև պետություն, պաշտոնյաներից որևէ մեկին չի հետաքրքրում։ Հայ պաշտոնյաներին հետաքրքրում են սեփական շահերը տվյալ պետության ներսում։ Իրենք չեն հասկանում մի պրիմիտիվ բան, որ եթե պետությունը կազմալուծվեց, իրենք շահ չեն ունենալու։ Բայց ես տեսնում եմ, որ Հայաստանի ամբողջ տնտեսական ապարատը ինտենսիվ պատրաստվում է Հայաստանի պետության կազմալուծմանը, ինչպես նաև Հայաստանի անկախության հանձնմանը, ինչպես նաև Հայաստանի շատ ու շատ ինստիտուտների քանդմանը։ Միլիոն արժի Աջապահյանի այն հայտարարությունը, որ եթե չլինի պետություն, եկեղեցին էլի պետք է ստանձնի այդ դերը։ Եկեղեցին էլ անգղի նման գիշերով սպասում է, թե երբ է պետությունը խորտակվելու, որ ինքն անցնի իր հիմնական պարտականություններին, այսինքն՝ աշխարհասփյուռ հայությունից վերցնի փողը և բարգավաճի։ Սա հանցավոր միտում է, բայց այն Հայաստանում խորանում է»։

Նրա խոսքերով՝ Հայաստանում ոչ մեկին հարց չեն տալիս, թե ինչպես ես դու կատարում քո մասնագիտական պարտականությունները. «Ոչ մեկին չեն հարցնում, թե ինչու այս-այս ոլորտներում անկում է գրանցվում։ Բոլորը զբաղված են միայն նրանով, թե ով ներդրում արեց կամ չարեց ըմբշամարտի մեջ։ Ես իհարկե հարգում եմ ըմբշամարտը, բայց ես կարծում եմ, որ այն Հայաստանի թիվ մեկ խնդիրը չէ։ Հայաստանի թիվ մեկ խնդիրը բանակն է, ապա տնտեսությունը։ Եթե անգամ ըմբշամարտում ինչ-որ բան է կատարվում, ԱԺ-ն ու վարչական ապարատը չպետք է դրանով զբաղվեն, և այդքան արձագանքներ չպետք է ունենան»։

Դիտարկմանը, որ այդ հայտարարություններին հաջորդեցին հարկային ստուգումներ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, Անուշ Սեդրակյանն ասաց. «Ցավալին այն է, որ Հայաստանի խոշոր տնտեսվարողները խոշոր են դառնում Հարկային օրենսգրքի խախտման արդյունքում։ Հայաստանում տնտեսությունը, օրենսդրությունն այնպես է կազմակերպված, որ եթե դու չես խախտում օրենսդրությունը՝ շահույթ չես կարող ունենալ։ Իսկ այդ դեպքում օրենքը քո հանդեպ կիրառում են իբրև պատիժ։ Այսինքն՝ այն նորմալ, թափանցիկ գործընթացը, որ մարդը պետք է հարկերը վճարի, լինի իր երկրի խոշոր հարկատուն, ինչը շատ պատվաբեր ու պատասխանատու գործ է, դրա փոխարեն նրանք չեն վճարում հարկերը, զբաղվում են բարեգործությամբ, ինչն ինձ համար շատ մտահոգիչ է, քանի որ այդ չվճարված հարկերի մի մասը վերադարձնում են ժողովրդին ուտելիքների, վարդերի, ձմերուկների ու չգիտեմ ինչի տեսքով, համարելով դա բարեգործություն, արդյունքում՝ խախտվում է պետության ամբողջ բալանսը»։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing