Լրահոս

Պետական դավաճանության համար 14 տարով ազատազրկված հետախույզի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

 

Պետական դավաճանության համար 14 տարվա ազատազրկման դատապարտված՝ հետախուզության պետ, մայոր Գարիկ Մարությանի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Մարությանը չի կատարել իրեն մեղասգրվող արարքը:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, շուրջ 1 տարի դռնփակ քննելով գործը,  Մարությանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը:

Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:

Մարությանը կալանավորված է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara