«Պետական որևիցե մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի». Հայկ Ալումյան

38

Ցավալի է որ որևէ պետական մարմին իրեն իրավունք է վերապահում դատարանի որոշումն անվանել ապօրինի, ուրեմն այդ պետական մարմինը լավ չի պատկերացնում իր ասած արտահայտության իմաստը և իր սեփական լիազորությունների շրջանակը, «Ազատության» հետ զրույցում՝ արձագանքելով Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղարի երեկվա հայտարարությանն, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Պետական մարմինն անում է հայտարարություններ պետության անունից, և պետության անունից անել հայտարարություն, որ դատարանի որոշումն ապօրինի է, ոչ մի պետական մարմին այդպիսի իրավունք չունի։ Ինքը կարող է ասել հետևյալը՝ «մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, մենք դատարանի որոշումը գտնում ենք թերի, մենք դատարանի որոշման մեջ տեսել ենք այսպիսի թույլ կողմեր, մենք պատրաստվում ենք դա բողոքարկել», բայց պետական որևիցե մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի», — ասաց Ալումյանը։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունից անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը մասնավորապես ասել էին. «Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է, վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից»։

ՀՔԾ-ից նաև հավելել էին. «Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache