Պետք չէ զարմանալ. դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու.

1

Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասնակիցներին։

«Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։
Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։

Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։

Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։

Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանը։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache