Լրահոս

Պետք է հարձակվել և լռեցնել Եվլախի, Միրբաշիրի, Բարդայի կրակակետերը. գեներալ Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

 

timthumb (2)

Նյութի աղբյուրը ` Newsbook.am. Պատերազմի բնույթը փոխվել է դիրքային, բայց այս վերջին օրերին մենք տեսանք, որ սկսեցին մարտեր վարել հարձակողական, իսկ մենք` պաշտպանության: Այնպես չէ, որ Ադրբեջանն ուժեղացել է, այդ մենք ենք թուլացել: Այս մասին «Օրակարգ» հաղորդման ժամանակ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: «Թող ինձ ներեն նրանք, ովքեր պատասխանատու են, բայց պետք է պատասխան տան բոլոր նրանք, ովքեր այս վիճակին են հասցրել: Մենք պետք է միշտ խրամատի կողքին լինենք: Մեզ ոչ թե պետք է մանկապարտեզներ կամ դպրոցներ կառուցել, առաջին հերթին պետք է մեր պետական սահմաններն ամրապնդենք, մեր անվտանգության խնդիրը լուծենք, հետո մեր հագուկապի, մեր մանկապարտեզի: Մեր ինչի՞ն են պետք շատ երեխաներ, երբ որ այդ երեխաներն անվտանգ չեն այս երկրում: Մեր անվտանգության խնդիրն է առաջնայինը, որպեսզի մենք շատ երեխաներ ունենաք ու անվտանգ ապրեն այս երկրում»,- շեշտեց Բալասանյանը: Իսկ թե ինչպես զսպել Ադրբեջանի ախորժակը, որ նորից պատերազմ չսկսվի, հարցը Բալասանյանի համար մեկ լուծում ունի` անցնել հակահարձակման և ցույց տալ, որ նրանք ոչնչություն են: Բալասանյանի խոսքով` Արցախը չպետք է միշտ սպասի, թե երբ կհարձակվի Ադրբեջանը, այլ պետք է լռեցնի այն կրակակետերը, որտեղից կրակ է արձակվում. «Կապ չունի` այդ կրակակետերը որտեղ են` Եվլախում, Բարդայում, Կուզանլիում, Միրբաշիրում, թե Բաքվում: Այն կրակակետերը, որոնք վտանգ են սպառնում Արցախին և Հայաստանին, պետք է լռեցնենք: Ու կլռեցնենք»,- վստահեցրեց Բալասանյանը:  Արցախի հերոսն իր կոչը հղեց ժողովրդին` խնդրելով միշտ սահմանի և զինվորի կողքին լինել: «Թող մեր ժողովուրդն այս ոգին պահի: Ոչ թե 10 կամ 15 օրից հետո, երբ որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, և մենք նորից կսկսենք կենացներ խմել: Մենք կենաց խմող ժողովուրդ չենք, բայց այս վերջին տարիներին, ցավոք սրտի, սկսել ենք կենաց խմող ժողովրդի նմանվել: Ես կխնդրեի մեր ժողովրդին, որ հեռու մնան այդպիսի ապրելակերպից: Կանգնեն պետականաշինության կողքին: Նրանք, ովքեր կապ չունի, անկախ ամեն ինչից, նախագահը և բոլորը, ով սխալ է, պետք է համապատասխան օրենքի առաջ պատիժը կրեն: Մենք պետք է ունենաք այդ ցուցակները: Զորքին պարգևատրում ենք, բայց երկրորդ ցուցակը չտեսանք այդպես էլ: Միշտ մեկ ցուցակ ենք տեսնում պարգևատրվողների, բայց չէ՞ որ բացեր էլ ունեցանք, չէ՞ որ մենք ինչ-որ բան կորցրեցինք, զոհեր ունեցանք, այս երկրորդ ցուցակը պետք է լինի: Իմ կոչը ժողովրդին է, որ տեր կանգնեն մինչև վերջ: Ամեն մարդ մինչև կյանքի վերջը պետք է մտածի սահմանի, պետական սահմանին կանգնած զինվորի մասին»,- եզրափակեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing