Պետք է ոչնչացվի օլիգարխիայի բոլոր դրսևորումները. Լևոն Շիրինյան

35

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը օրեր առաջ հայտարարեց, որ հիմնադրելու  են Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, այդ կապացությամբ Politik.am-ը զրուցեց վերջինիս հետ հասկանալու կուսակցության առաջացման պատճառները, գաղափարախոսությունը, և կուսակցության հիմքում  դրված առաջնահերթությունները: 

Լևոն Շիրինյանը Politik.am-ի հետ զրույցում խոսելով կուսակցությունից և դրա  հիմնադրման պատճառներից նշեց, որ  Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության լինելու է Եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական շարժման ընտանիքի անդամ և Հայաստանում առակա քաղաքական համակարգը , որը իրենից ենթադրում է պառլամենտական կառավարում պահանջում է լավ կուսակցությունների առկայություն խորհրդարանում, և դա այն պատճառներից մեկն է, որ նրանք ցանկանում են ներգրավվածություն ունենալ ՀՀ ԱԺ-ում:

«Իմ մտերումներում վաղուց է եղել՝ ինչպե՞ս վերականգնել մեր արքետիպը և մեր ոսկե դարի արժեքային համակարգը:

Մեր գաղափարախոսությունը չի լինելու կրոնական, այն լինելու է քաղաքական,  սակայն այն բարոյափիլիսոփայական արժեհամակարգ, որը ունի մեր առաքելական եկեղեցին դրված է լինելու մեր գործողությունների մեջ: Այսինքն՝ արդիականանալ ավանդույթները պահելով»,-ասաց Լևոն Շիրինյանը:

Վերջինս շեշտադրեց նաև, որ կուսակցության գործունեության շեշտը դնելու են պետականաշինության վրա՝ վերականգնելով նախկինում եղած բարձր մշակութային և քաղաքակրթական ինքնությունը:

Բացի այդ կուսակցությունը, ըստ Շիրինյանի լինելու  է մի կառույց, որը միտված է լինելու դարերը՝ վերականգնելով հայ ժողովրդի խախտված իրավունքները, օգտագործելով համաշխարհային լավագույն փորձերը:

« Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը տեսնում ենք բացառապես Հայաստանակենտրոն, մերժելով կողմնորոշումների քաղաքականությունը: Կողնորոշումները պետք է լինեն տակտիկական:

Նմանակը տեսել եմ Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության գործունեության մեջ: Այսօր տեսնում ենք՝ թե Գերմանիան ինչ հզոր պետություն է, և ինչ ճանապարհ է անցել դրան հասնելու համար»,-ասաց քաղաքագետը, ավելացնելով որ այս ամենի հետ միաժամանակ  նա բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ի պառլամենտական համակարգը պետք է զուգորդվի Ավստրիայի պետության պառլամենտական փորձով , ինչ էլ իրենից ենթադրում է ունենալ լավագույն պետականությունը:

Անդրդառնալով այն չափորոշիչներին, որում տեսնում են Հայաստանի զարգացումը Շիրինյանը նշեց, որ դրանք երեքն են՝ արդյուանբերություն , գյուղատնտեսություն, մշակույթ, ասելով.

«Արդյունաբերությանը պետք է զարկ տրվի քարի հենքի վրա: Ունենք քարի անսպառ պաշար, մոնոպոլիստ ենք աշխարհում  և դա մեզ կտա և թնդանոթի նյութեր, և ռազմավարական այլ պարագաներ: Այս  ճյուղը պետք է լինի գերակա՝ սնելով արդյուանբերությունն ընդհանրապես :

Հաջորդ չափորոշիչը այն է, որ Հայաստանը պետք է լինի զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկիր: Հայաստանը չպետք է ունենա օլիգարխիական տնտեսություն վարողներ, այսինքն պետք է բացառել տասնյակ հազարավոր հեկտարներ մեկ մարդու սեփականություն՝ գործելաոճը: Պետք է ոչնչացվի օլիգարխիայի բոլոր դրսևորումները, քանի որ այդ հիմքով պետությունը չի կարող բարձր մշակույթ ունենալ :

3-րդ չափորոշիչը դա մշակութային զարգացումն է: Մեր մշակույթը ստեղծագործ մշակույթ է,  և պետք է զարկ տանք դրան առաջխաղացմանը բացառելով «կլկլոցների մշակույթը»»,- եզրափակելով որ չի լինելու առևտրի, կեղծված, գերշահույթի, օլիգարխիայի Հայաստան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache