Լրահոս

Պետությունը տեռորիստների հետ միայն մեկ հարց պետք է քննարկի` ինչպե՞ս հանձնվել

 

azat-arshakyan

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

armarlur.com – Ողջամիտ մարդու համար չի կարող զենքով հարցեր լուծելը լինել ընդունելի քայլ: Եվ մեր հասարակության տարբեր շերտեր այսօր խստորեն դատապարտում են երկրում կատարվածը. սա իշխանությանից դժգոհություն արտահայտելու ձև չէ, սա հանուն Հայաստանի արվող գործ չէ, սա հայրենասիրություն չէ, ինչպիսին փորձում են ներկայացնել ոմանք: Սա սովորական տեռորիզմ է` ընդդեմ Հայաստան պետության, ընդդեմ բոլորիս անվտանգության, ու այն պետք է համարժեք պատասխան ստանա:

Երկրում կատարվող իրավիճակի շուրջ զրուցեցինք ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ

–Երբ Հայաստանում ստեղծվում է լարվածություն` մտածում ենք` սա արտաքին ուժերի ձեռքի գործն է: Այս անգամ դարձյալ խոսվում է արտաքին գործոնի մասին. գուցե ներքին իրավիճակը սրելով որոշ ուժեր նպատակ ունեն ստուգե՞լ մեր ներքին կարգապահությունը, զգոնությունը, ամրության աստիճանը:
-Հայաստանում չի կարող նման որևէ լուրջ դեպք կատարվել, որին չմասնակցեն արտաքին ուժերը: Եվ ես կարծում եմ, որ արտաքին ուժերն անպայմանորեն մասնակցում են նար սրան: Մեզանում կան այնպիսի քաղաքական ծրագրեր ունեցող ուժեր, որոնք շահագրգռված են երկրի ներքին իրավիճակի ապակայունացմամբ: Այսօր ներքին քաղաքական դաշտում կա լճացում, արտագաղթի ծվալների աճ, տնտեսական անկում, նոր տնտեսական ծրագրերի բացակայություն` գուղատնտեսության, արդյունաբերության ոլորտում: Ճգնաժամ կա նաև քաղաքական դաշտում. իշխող ուժը` ՀՀԿ-ն քաղաքական դաշտում չունի լուրջ մասնակիցներ, ստացվում է, որ քաղաքական կյանքում կա մոնոպոլիա: Եվ ահա, սրանից օգտվեցին ներքին մարգինալ ուժերն ու գլուխ բարձրացրին: Սա նաև ահազանգ է. մեզ շրջապատող երկրներում, ամեն տեղ հրդեհ է, Թուրքիայում Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան, իսկ Հայաստանը կարծես դրանից դուրս էր մնացել: Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ: Եվ մեզ ասացին` դուք նույնպես ունեք լուրջ խնդիրներ ու ձեզ մոտ ևս կարող են լինել քաղաքական խռովություններ: Արտաքին միջամտությամբ նրանք դա իրականացրին: Սա նաև մեզ պետք է սթափեցնի:
Արտաքին ուժերը` Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, որոնց ես պայմանականորեն կանվանեմ ՙՄինսկի խումբ՚, Հայաստանի անվտանգության երաշխավորներն են: Միակ երկիրը, ուր Եվրոպան, ԱՄՆ-նն ու ՌԴ-ն տարակարծիք չեն, բախում չկա` դա Հայաստանն է, մեր հարցում նրանք մեկ մոտեցում ունեն` պետք չէ հայկական պետությունը կորածանել: Ես այդպես եմ կարծում գուցե ես լավատես եմ:
Բայց կան ուժեր, որոնք ՙՄինսկի խմբի՚ հակառակորդն են, որոնք մեր արժեհամակարգային հակառակորդներն են, որոնք տեռոր, քաղաքացիական պատերազմ հրահրողներ են, և նման միջադեպեր սարքելով նրանք գլխացավանք են ստեղծում Եվրոպայի ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Եթե Հայաստանում անկայունություն է` դա գլխացավանք է ոչ միայն Հայաստանի, այլ հենց ՙՄինսկի խումբի՚ երկրների համար:
Բայց մեզ մոտ իրականացրածի դոզան շատ թույլ էր, քանի որ, բարեբախտաբար, Հայաստանի դեմ չկա ռազմական ագրեսիա, չկա տնտեսական ՙբլոկադա՚, այն, ինչ 90-ականներից իրականացվում է մեր դեմ, նույն ծավալով պահպանվում է, ճնշման ուժեղացում չեղավ:
Խակայն մեկ այլ պահ ևս կա. ՙՄինսկի խումբը՚, ըստ իս, մատների արանքով է նայում արտաքին այդ ուժերի սարքած այս ՙպրովոկացիային՚, որպեսզի մեզ հասկացնի, որ որ պետք է լսել ու կատարել իրենց պայմանները, որ չլսելը կարող է լինել վտանգավոր, ի վերջո, նրանք կարող են մեր հակառակորդներին ՙբաց թողնել՚ մեզ վրա: Իսկ ՙՄինսկի խումբը՚, հիշենք, որ մեր առաջ պայման է դրել` պայքարել կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ, պայքարել հանուն ավելի մեծ ժողովրդավարության:
-Ասվածից պետք է եզրահանգել, որ մեր ներսում կան մարգինալ ուժեր, կան խամաճիկներ, տվյալ դեպքում դա սեֆիլյանականներ են, որոնք դրսի հրահանգը ստանալուն պես պատրաստ են ներսում ստեղծել անկայուն իրավիճակ:
-Սեֆիլյաններ չասենք, որովհետև հնարավոր է Սեֆիլյանը հենց ինքն էլ զոհ է. իրեն ՙպաստավկա՚ արեցին, նա այս պահին ձերբակալված է, իսկ դրսից հայտարարում են` Սեֆիլյանը մեր տեռորի լիդերն է: Եվ հետո, Սեֆիլյանն այն ֆիգուրը չէ, որի մասին ես դատողություններ անեմ: Իսկ հարցին կպատասխանեմ այսպես` այո, արտաքին ուժերը մեր երկրում ունեն իրենց շահերի արտահայտողները: Այդպիսիք եղել են ու միշտ լինելու են: Ուղղակի արտաքին ուժերը նրանց ակտիվացնում կամ պասսիվացնում են` իրենց քաղաքական շահերից ելնելով:
Ի՞նչ անուն տանք արտաքին ուժերի շահերի պաշտպաններին. ես ագենտ չեմ ուզում նրանց անվանել, կասեի կամակատարներ, որոնց արտաքին ուժերն իրենց համար նախընտրելի պահին ակտիվացնում են, ինչի արդյունքում մեզ մոտ կարող է լինել քաղաքացիական պատերազմ, անկայունություն, տնտեսական, քաղաքական ճգնաժամ:
Արժեքների, գնահատաման դաշտում ևս խառնաշփոթ է. ամեն ինչ իրար է խառնվել. կա մի հատված, որն իրեն թույլ է տալիս կատարվածը, զինված ուժերի հայ գնդապետ սպանելը որակել հանուն Հայաստանի արված քայլ: Տեռորիստական ակտն ի՞նչ կապ ունի հայենասիրության հետ:
-Հայաստանի զինված ուժերի գնդապետ սպանելը հերոսություն է մեր ոխերիմ թշնամու համար: Իսկ եթե մեզանում կան մարդիկ, որոնք կարծում են, թե ծառայության մեջ գտնվող գնդապետին սպանելը հերոսություն է, ապա մենք այդպիսիններին պետք է իմանանք անուն առ անուն: Այդպիսիք այսօր ինքնաբացահայտվում են, սրանք` ՙՀայաստանում ինչքան վատ, այնքան լավ՚ սկզբունքի կողմնակիցներն են: Մենք նրանց ճանաչեցինք, քանի որ իրենք իրենց բացահայտեցին, ներկայացրին:
Եղբայրասպանությունը հանցագործություն է: Դրանք կայենականներ են. փաստորեն, Կայենը Հայաստանում ունի իր հետնորդները, դրանք պատրաստ են իրենց եղբորը սպանել, կան այդպիսի մարդիկ, հարկավոր է զգույշ լինել ու ժամանակին նրանց վնասազերծել: Ես մեղադրում եմ հատուկ ծառայություններին, որ ժամանակին չեն վնասազերծել այս մարդկանց, չպետք է թույլ տրվեր գործը հասներ նրան, որ Հայաստանի կենտրոնում չեզոքացվեր, զինաթափվեր, շարքից դուրս բերվեր կարևոր զորամաս: Սա ինչպե՞ս կարելի է հերոսություն որակել: Կարող է՞ մեկն էլ ատոմակայանը պայթեցնի ու ասի` պայթացնում եմ, որպեսզի իմ քաղաքական հակառակորդները ՙռադիացիայից՚ ոչնչանան: Սա ի՞նչ քաղաքականություն է:
Քաղաքական բոլոր ուժերը, (իշխանություն-ընդդիմություն ասվածն այս պահին չկա), բազմաթիվ մտավորականներ, հասարակ հայ մարդիկ դատապարտում են տեռորիստական ակտը, բայց կան նաև կրակի վրա ջուր լցնողներ, սրանց մասի՞ն ինչ կասեք:
– Դիակապտողների մասին ի՞նչ կարելի է ասել, ես դրանց կհիշեցնեմ Ժնևյան կոնվենցինա. ոչ ոք իրավունք չունի ավազակություն անելու, հանդարտվե’ք ցավակցե’ք, կարեկցե’ք, կա զոհված գնդապետ, կան տուժածներ` վիրավորներ: Ճգնաժամը կանցնի` կշարունակեք ձեր քաղաքական պայքարը ու կիրականացնեք ձեր քաղաքական ծրագրերը: Իսկ հիմա առիթից պետք չէ օգտվել:
-Տեռորիստների հաշվարկը չաշխտեց…
-Իսկ ո՞րն էր այդ հաշվարկը, եթե դա հայ գնդապետ սպանելն էր, ուրեմն իրենք իրենց նպատակին հասել են:
Խոսքս ժողովրդին իրենց հետևից տանելու, իրենց կեղտոտ գործին մասնակից դարձնելու մասին է. խումբն ակնկալում էր, որ մարդիկ պետք է իրենց կոչին ունկընդիր փողոց դուրս գային և փողոցային անկարգություններ լինեին, բարեբախտաբար, դա չեղավ: Սա ևս փաստում է, որ ՙՀիմնադիր խորհրդարանը՚ որպես քաղաքական ուժը չի վայելում հասարակության վստահությունը: Համակարծիք չե՞ք:
-Իրենք ժողովրդի հետ ի՞նչ կապ ունեն: Սրանց կոչերը լսում ու ընկալում են միայն իրենց ծրագրի կողմնակիցները: Արդեն քանի տարի այդպես է, ու իրենք դա լավ գիտեմ, նաև գիտեն, թե իրականում քանի՞սն են իրենց կողմնակիցները: Նրանք, ովքեր հիմա հրապարակում չեն` այս ուժի կողմակիցները չեն: Պարզ թվաբանություն է, թող նստեն ու հաշվեն, կտեսնեն, թե քանի հոգի են իրենց համախոհները:
Հիմա ամենից կարևոր հարցն է` ի՞նչ անել այս անելանելի, պատային իրավիճակից անարյուն դուրս գալու համար. ո՞րն է ելքը: Ոմանք իշխանությանն առաջարկում են ընդառաջ գնալ, բարի կամք դրսևորել, ճի՞շտ մոտեցում է` բարի կամք դրսևորել տեռորիստների հանդեպ:
-Տեռորիստների պահանջները քննարկման ենթակա չեն, նրանք ոչ մի առաջարկություն չունեն, նրանք մարդ են սպանել` հայկական բանակի զինծառայող են սպանել, զորամաս են շարքից հանել, նրանց հետ քննարկում չի կարող լինել: Ի՞նչ տարբերություն, թուրքն է ռմբակոծել, ոչնչացրել այդ զորամասը՞, թե՞ 10 հոգի մարդիկ են մտել ու հայրենասիրական դրոշ կախել իրենց կրծքներին: Էդ դրոշը կեղծ է, իրենցը չէ:
Խմբի կողմից իրականացված սպանությունից հետո իրենք մեկ պահանջ միայն պետք է կատարեն` հանձնվել իշխանությանը: Ու հիմա մեկ հարց պետք է միայն քննարկվի` ինչպե՞ս հանձնվել արդարադատությանը: Այսինքն, բանակցություն կարող է լինել միայն արդարադատությանը հանձնվելու շուրջ, մեր հայրենիքը, մեր պետությունը չի կարող այլ կերպ խոսել տեռորիստների հետ, չի կարող այլ հարցեր քննարկել: Ինչ ասել է` իշխանությունը բարի կամք դրսևորի, ես պնդում եմ` միակ քննարկվող թեման հանձնվելն է, ձեռքերը վե՞ր, թե՞ ձեռքերը վար, կարևոր չէ: Հանձնվելուց բացի այսօր այլ հարց չկա ու չի կարող լինել: Եթե հանկարծ այլ քննարկում գնաց, ուրեմն, պետական չինովնիկն իր տեղում չէ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am