Լրահոս

Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Իլհամ Ալիև

 

ilham-aliev-600x395

armlur.am — «Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերն է մեջ բերում ադրբեջանական haqqin.az-ը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզչություն է տարվում։ «Արևմտյան լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծու, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի նման գործարքի գնալ», – եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing