Փառահեղ օր. Երեւանը տոտալ շրջափակելու կոչ

0

   lragir.am Հանրապետության հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր փառահեղ օր էր, որը ցույց տվեց, որ հայտարարված թավշյա հեղափոխությունն անշրջելի է:

Նա կոչ արեց վաղը ժամը 8.15-ից սկսել Երեւանի փողոցների տոտալ շրջափակումը բոլոր թաղամասերում: Օգտագործում ենք առաջին օրվա տակտիկան, ասել է նա: Նրա խոսքով, վաղը բլոկադային մասնակցելու են նաեւ բեռնատարները: Նա կոչով դիմեց պետական հաստատությունների աշխատակիցներին՝ աշխատանքի չգնալ: Նա ասել է, որ վաղն առաջինը միանալու է այն թաղամասին, որն առաջինը կսկսի փողոցների շրջափակումը:

Վաղը ժամը 19-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու, որի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ ոստիկան բարեկամ, հարեւան ունեցողները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache