Փաշինյանը՝ իր և Լևոն-Տեր Պետրոսյանի հարաբարությունների մասին

2

Past.am-ը գրում . «Ընդհանրապես հարաբերություններ չկան», — ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա որեւէ ձեւաչափով բանակցություններ վարում է Հանրապետական կուսակցության հետ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակցություններ են անցկացվում Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների, պաշտոնական անձանց հետ:

Նրա խոսքով՝ իրավիճակն այնպիսին է, որ չկա այն ֆիգուրը, որն իսկապես կարող է խոսել բոլոր հանրապետականների անունից: Այդպիսի պատգամավորների թիվն, ըստ նրա, 30-ից ավել է:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ բանակցություններին եւ վարչապետի ընտրությունների ժամանակ մեկ բլոկով հանդես գալու հնարավորությանը, նա նշել է, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ չկան կոնկրետ համաձայանություններ»:

Ռուսական գործակալությունը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների թվում էր:

«2008-ի փետրվար-մարտին Փաշինյանը ակտիվ մասնակցում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների կողմից կազմակերպված անկարգություններին: Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ էին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից: Ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 10 մարդ սպանվեց, մոտ 200-ը՝ վիրավորվեց: Դրանցի հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ մեկ տարի եւ չորս ամիս թաքնվում էր իրավապահներից:

2009-ի հուլիսին նա որոշեց հանձնվել եւ կալանավորվեց: 2010-ի հունվարին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011-ի մայիսին համաներման արդյունքում ազատ արձակվեց:

Բանտից դուրս գալուց հետո նա վերադարձավ քաղաքականություն: 2012-ին Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր ընտրվեց Ազգային ժողովում: 2017-ին «Ելք» դաշինքից կրկին պատգամավոր վերընտրվեց, գրում է ՌԲԿ-ն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache