Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կխնդրի չստորագրել այսօր ընդունված օրենքը

60

Հանրահավաքին միացած Երևան քաղաքի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի կարճատև խոսքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է ԲՀԿ և ՀՅԴ նախարարների` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու հրամանագրերը: Նա հայտարարեց.

«ԲՀԿ քվոտայով փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ և աշխատել, և մենք էլ դեմ չենք և ողջունում ենք նրա մնալու և աշխատելու որոշումը: Կառավարության նիստում կկայացվի որոշում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացնող մարզպետներին աշխատանքից ազատելու վերաբերյալ»:

Փաշինյանը ներկայացրեց նաև այսօր ընդունված օրենքի ընդունման ընթացակարգը, որը Հանրապետության նախագահը պետք է ստորագրի 21 օրվա ընթացքում և ժողովրդին խնդրեց լիազորել իրեն Նախագահին խնդրել չստորագրել այդ օրենքը, որից հետո ինքը հրաժարական կներկայացնի: Դրանից հետո, եթե ԱԺ-ն 2 անգամ չընտրի նոր վարչապետ, կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ իր հրաժարականից հետո ժողովուրդը թույլ չի տա նոր վարչապետ ընտրել:

Կառավարության ղեկավարը հայտնեց, որ ինքը մտադիր է ոտքով գնալ Ազգային ժողով ու այնտեղ բանակցել ներսում գտնվող քաղաքական ուժերի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache