ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

0

hraparak.am — Այս պահին Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում նշեց, որ իրենք չեն գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության հենց այն պատճառով, որ այս պրոցեսի առանցքային անձը հրապարակում կանգնած ժողովուրդն է։

 Նա նշեց նաև, որ վաղը՝ ժամը 12։00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցության․ «Հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային երկրորդ փուլը։ Բայց մենք ունենք պայման․ ինչպես որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունը, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը պետք է ծայրից ծայր լինի լրագրողների ներկայությամբ։ Մենք հանրապետականների հետ փակ դռների հետևում չենք բանակցելու»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache