Փաշինյանը ՌԴ իշխանություններին կանգնեցրել է փակուղու առաջ

438

Հուլիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ի թիվս շատ հարցերի վարչապետ Փաշինյանը խոսեց նաև Ադրբեջնաի հետ հնարավոր պատերազմի մասին:

«Ձեր վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի, որովհետեւ, կարծում եմ, այո, տարածաշրջանում կա, եւ խոսել ենք այդ մասին, վտանգը միշտ առկա է եղել, պատերազմի վերսկսման վտանգ։ Եւ մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ուզում եմ ասել հետեւյալը. կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ–ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։

Էլի եմ ասում, ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,– ասաց Փաշինյանը։

Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞  վարչապետ Փաշինյանը նման հայտարարություն արեց, սակայն իրականության մեջ արված հայտարարությունը բավական ազդեցիկ էր և հաշվարկված:

Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը անհամեմատ մեծ է: Այս տարածաշրջանում շատ բան որոշումը է Ռուսաստանը, այդ թվում պատերազմների վերսկսումը: Ապրիլյան պատերազմից հետո էլ ակտիվորեն սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Ադրբեջանը ՌԴ թույլտվությամբ է սանձազերծել պատերազմ: Դա հասկանալի էր նաև պատերազմի սկզբում ՌԴ կեցվացքից, որը ոչ միանշանակ էր:

Հիմա, վարչապետ Փաշինյանը կանխավ նման հայտարարություն անելով, փակուղու առաջ է կանգնեցնում ՌԴ  իշխանություններին: ՀՀ վարչապետը իր մեկ հայտարարությամբ մեծ պատասխանատվություն է դրել Ռուսաստանի Դաշնության վրա:

Ռուսաստանը չի կարող ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը ասել, որ ինքը գերտերություն չէ և չի կարող զսպել իր ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում հնարավոր պատերազմի վերսկսումը: Նման պատասխանի դեպքում ՌԴ-ն իրեն դուրս կմղի այս տարածաշրջանից, քանի որ նրա դաշնակից Հայաստանը , նման հայտարարությունից հետո կարող է անվտանգության այլ երաշխավորներ փնտրել ու այս դեպքում ՌԴ-ն չի կարող առարկել որևէ բան:

Հիմա  ՌԴ-ն պետք է ամեն բան անի, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի, հակառակ պարագայում նա ևս պատերազմի սանձազերծման մեղավորների շարքերում կահայտնվի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache