ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒՆ ՊԵՍ՝ ԿՄԵԿՆԻ ԱՐՑԱԽ

2

hraparak.am -Մեր տեղեկություններով՝ Նիկոլը Փաշինյանը մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո կմեկնի Արցախի Հանրապետություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի պատասխանատու Տիգրան Ավինյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով. «Այո, ճիշտ է: Մայիսի 9-ին կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում Արցախում, և Նիկոլ Փաշինյանն արդեն ի պաշտոնե՝ որպես ՀՀ վարչապետ, մասնակցելու է այդ միջոցառումներին»: Սա, փաստորեն, կլինի Նիկոլ Փաշինյանի առաջին գործնական այցը վարչապետի պաշտոնում:

Հարցրինք նաև՝ բացի տոնական միջոցառումներից, օրակարգային հարցեր կա՞ն, որոնց շուրջ կարող է հանդիպում ունենալ Փաշինյանը, մասնավորապես արցախյան խնդրի կամ այս օրերին նկատվում սահմանային լարվածության հետ կապված: Շփման գծում նկատվող լարվածության մասին, հիշեցնենք, տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 «Շփման գծում, որպես այդպիսին, հիմա որևէ լարվածություն չի նկատվում: Ես չեմ կարծում, որ այս փուլում լարվածությունը ձեռնտու է Ադրբեջանին՝ հասկանալով Հայաստանում կատարվող իրադարձությունները: Ես կարծում եմ, որ որևէ սադրանքի պարագայում Ադրբեջանը կունենա լրջագույն տարածքային կորուստ»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այցը տոնակատարություններին մասնակցելու նպատակով է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache