Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

43

aravot.am — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։ 

Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի:

Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։

Երկօրյա այցի շրջանակներում վարչապետի հետ Մոսկվա է ժամանել նաեւ նրա տիկին Աննա Հակոբյանը, որը կմասնակցի մի շարք մշակութային միջոցառումների։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache