Լրահոս

Փաշինյանի ելույթը կարտոֆիլի գների վերաբերյալ

 

icon

Փաշինյանը պարզել էր, որ իսկապես մատակարարները ՊՆ-ին են վաճառում կարտոֆիլը կիլոգրամը 80-ից 104 դրամով:

ԱԺ արտահերթ նիստին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին մայրուղին և պնդում էին, որ Պաշպանության նախարարության մատակարարներ գերշահույթներ են ստանում, մինչդեռ իրենցից գնում են ցածր գնով՝ 40-45 դրամով: Փաշինյանը պարզել էր, որ իսկապես մատակարարները ՊՆ-ին են վաճառում կարտոֆիլը կիլոգրամը 80-ից 104 դրամով: «Այստեղ լուրջ խնդիր կա, ԱԺ-ն և պատգամավորները խորհրդակցությունների շարք պետք է սկսեն, գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման շեմին»,-ասաց նա:

Նյութի աղբյուրը` YN.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara