Փաշինյանի հայտարարությունը հակասում է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ծրագրին

145

politik.am — Կուսակցությունը քաղաքական կառույց է, որի նպատակն է գալ իշխանության և կյանքի կոչել իր կողմից հռչակված գաղափարները և ընդունված ծրագրերը:Քաղաքակիրթ աշխարհում կուսակցության գաղափարախոսությունը և ծրագիրը այն հիմնական  առանցքն է, որի շուրջ համախմբվում կամ չեն համախմբվում ընտրողները:

Հայաստանյան իրականության մեջ այդպես չէ ու հաճախ կուսակցության ամենաերևելի անդամները անգամ չգիտեն իրենք ինչ գաղափարախոսություն կրող կուսակցության անդամ են, չգիտեն կուսակցության ծրագիրը, որը իրենք պարտավոր են իրականացնել իշխանության գալու դեպքում: Սակայն առավել ցավալին այն է, որ կուսակցությունը գալով իշխանության իր կատարած քայլերով հակասում է իր ծրագրին:

Համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Իշխանության եկած հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործողությունները արտաքին քաղաքականության մասով հակասում է իր իսկ ներկայացրած կուսակցության ծրագրերին:

2017 թվականի սեպտեմբերին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը անելիք չունի ԵԱՏՄ-ում և ԵԱՏՄ-ը անդամությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի  անվտանգության համար: Եվ ստացվում է, որ ցանկացած իշխանություն, որը կողմնակից է ԵԱՏՄ անդամակցությանը կամ դեմ է այդ կառույցից Հայաստանի դուրս գալուն ուրեմն դեմ է Հայաստանի անվտանգությանը:

Փաշինյանը անգամ կուսակցության ծրագրի հենքում դրել է Հայաստանի համար ԵԱՏՄ վտանգավորության լինելու փաստը: «Քաղաքացիական պաամանգիր» կուսակցությունը իր ծրագրում ԵԱՏՄ անդամությունը համարում է սխալ. «Քաղաքացիական պայմանագիրը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամամակցությունը ԵՏՄ-ին եւ վերահաստատելով ոչ ոչ-ի դիրքորոշումը, գտնում է, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանը չպետք է դիտարկի Եվրոպական միությանը անդամագրվելու հարցը»,-ասվում է կուսակցության ծրագրի 4Զ կետում: Այս ամենից ելնելով պետք էր ենթադրել, որ Փաշինյանը և իր կուսակցությունը գաղափարախոսական խնդիր ունեն ԵԱՏՄ-ի հետ ու որևէ իրողություն չէր կարող ստիպել նրանց հետ կանգնել իրենց գաղափարներից:

Եվ ահա այս գաղափական իրողություններից հետո, արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական իրողություն է փոխվել ու Հայաստանը ոչ միայն չպետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, այլ նաև պետք է զարգացնի իր հարաբերությունները այդ կառուցի հետ:

Եվ այս ամբողջի ֆոնին առավել անհասկանալին այն է, որ կուսակցությունը իր պաշտոնական կայքում շարունակում է պահպանել ծրագրային այն դրույթը, ըստ որի ԵԱՏՄ անդամությունը քաղաքական սխալ է: Եթե իրականում ԵԱՏՄ մասով քաղաքական իրողությունները անշրջելի են, ապա լավ կլինի, որ  «Քաղաքացիական պաամանգիր» կուսակցության պաշտոնական կայքից հանվի կուսակցության ծրագրի 4Զ կետը, ի վերջո դա դժվար չէ մի քանի վարկյանում կարելի է այդ հատվածը հեռացել կայքից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache