Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանը զգուշավոր է դարձել

83

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի  հայտարարությունը ի պատասխան Լավրովի հայտարարությանն  համարում եմ շատ տեղին, այս կերպ նա պարզ հասկացրել է որ չի հանդուրժելու, որ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստանը միջամտի ՀՀ-ի ներքին գործերին:

Այս մասին այսօր Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը խոսելով ՌԴ արտգործնախարար՝ Լավրովի  հայտարարությանն ի պատասխան ՀՀ վարչապետ Փաշինյանի արված այն հայտարարությունից որտեղ ասվում էր ՝ «սա նոր իրավիճակ է,  մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները:

Քաղաքագետը նկատեց, որ մինչև թավշյա հեղափոխությունը Ռուսաստանի համար նորմալ էր դարձել միջամտելը ՀՀ ներքին գործերին, իսկ այժմ իրավիճակ է փոխվել և ՀՀ վարչապետը ռուսական կողմին ցույց է տալիս, որ այլևս նման հայտարարությունները անընդունելի և անհանդուրժելի են:

«Եթե  հաշվի առնենք , որ Փաշինյանի հայտարարությանը չհաջորդեց ռուսական կողմից նոր հայտարարություն, ապա պետք է  ենթադրել որ նրանք ընկալել են , որ պետք չէ միջամտել ՀՀ ներքին գործերին: Մի բան  ակհայտ է՝ վերջին տարիներին Ռուսաստանը դասեր է քաղել, նրանք այլևս չեն ցանկանում, որ Հայաստանում  հակառուսական հիստերիայի բարձրացնել, ինչն էլ նպաստում է լինել ավելի զգուշավոր հայտարարությունների և գործունեության մեջ:»,-ասաց Արմեն Վարդանյանը:

Խոսելով Ռուսաստանի մտահոգություններից, ինչը տեղի է տվել անել հայտարարություններ Քոչարյանի կալանավորման և Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու  մասով նշեց, որ նրանց մտահոգությունը մեծապես կապված է Խաչատուրովի հետ քանի որ վերջինս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, ասելով .«Յուրի Խաչատուրովին  մեղադրանք առաջադրելը համապատասխան մարմինները  կարող էին այլ կերպ անել՝ սկզբում հետ կանչել, ինչից հետո քրեկան գործ հարուցել:

Մենք գիտենք  նաև որ ՀՀ ԱԳՆ դիմել է ՀԱՊԿ-ին որպեսզի փոխենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունում Հայաստանի ներկայացուցչին, քանի որ  Հայաստանի ներկայացուցիչը մինչև  2020թ.-ը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,-նշեց  Վարդանյանը հավելելով որ սրանք փոքրիկ միջադեպեր են, որոնք չեն կարող ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա :




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache