Փաշինյանի իշխանությունը կկիսվի սեպտեմբերի 23-ին

136

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները քաղաքական ուժերը չեն ընկալում, որպես զուտ ՏԻՄ ընտրություններ: Սա որոշիչ ճակատամարտ է, որի արդյունքում պետք է հստակ ի ցույց դրվի, թե որ ուժը, որքան հասարակական աջակցություն ունի:

Այս ընտրությունը հատկապես կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար: Հեղափոխությունից հետո նա միակ քաղաքական գործիչն է, որ ունի իրավունք խոսելու ամբողջ ժողովրդի անունից: Մինչ Երևանի ավագանու ընտրությունները նա հավաքել է բազմահազարանոց հանրահավաքներ և ստացել է իրավունք խոսելու ժողովրդի անունից: Այս ընթացքում չի եղել այլ մեխանիզմ, որպեսզի հասկանալի լինի, թե Փաշինյանը կոնկրետ հասարակության որ մասի աջակցություն է վայելում, անհայտ է նաև, թե մյուս քաղաքական ուժերը ինչպիսի հասարակական աջակցություն ունեն: Երևան քաղաքում է բնակվում Հայաստանի բնակչության կեսից ավելին և հստակ է, որ այն արդյունքները, որոնք կարձանագրվեն Երևանում` դրանք կարտացոլեն ամբողջ հանրապետության տրամադրությունները:

Այս իրողությունը հասկանալի է մասնակից քաղաքական ուժերի համար և հենց սա է պատճառը, որ բոլոր քաղաքական ուժերը ավագանու ընտրություններին մոտենում են, որպես որոշիչ ճակատամարտի:

Այս ընտրություններով կորոշվի նաև վարչապետ Փաշինյանի քաղաքական ապագան: Եթե նրա թիմը չկարողանա հավաքել 50 տոկոս և ավելի, ապա դա կնշանակի, որ նա այլևս չի կարող խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ավագանու ընտրություններով վարչապետ Փաշինյանն իր բացարձակ իշխանությունը պետք է կիսի մյուս քաղաքական ուժերի հետ:

Այս ընտրություններում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ռեալ շանսեր ունեն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ գործող ԲՀԿ-ն և Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն» կուսակցությունը: Եվ առավել հավանական է, որ Փաշինյանն իր իշխանությունը կկիսի հենց այս ուժերի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache