Փաշինյանի շարժմանը աջակցած ուսուցչին ցանկանում են աշխատանքից ազատել (տեսանյութ)

277

« Արարատի մարզ Այգեպատ գյուղի դպրոցում, որտեղ կինս` Ավագյան Սվետան  աշխատում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նրա դեմ սկսվել է ստորագրահավք`  աշխատանքից ազատելու համար:

Մենք, ընտանիքով բողոքի ակցիաների առաջին իսկ օրերից մասնակցել ենք, և հասկանալի է որ դա է պատճառը կնոջս դեմ սադրանք սկսելու համար»,-Politik.am-ի հետ զրույցում  այս տեղեկությունը փոխանցեց   ուսուցչուհու ամուսին` Լևոնը:

Մեր զրուցակցի պնդմամբ երեխաների ծնողներին ստիպում և վաղացնում են, որպեսզի բողոքեն  վերջինիս կնոջ` ուսուցչուհի  Ավագյան Սվետայի դեմ:

«Դպրոցի տնօրենը նախնական համաձայնություն տվել է, որ աշակերտները մասնակցեն բողոքի ակցիաներին , բայց հորդորել է չնկարել և համացանց չգցել:  Սակայն երբ կինս մտնում է դպրոց ոչ մի երեխայի չեն թողում  դուրս գալ դպրոցից և սկսում են ուսմասվարն ու տնօրենը հարվածել կնոջս, դրա տեսագրությունն առկա է»:

Տեսանյութը՝ ստորև․




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache