Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

69

lragir.am — Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել է «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը: «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել: «Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache