Փաշինյանն ու Ծառուկյանը հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,– գրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունում կայացել է վարչապետի ու ԲՀԿ նախագահի հանդիպումը։

«Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,– հանդիպման մասին հայտնել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache