Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

24

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Քոչարյանի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումն այսօր ներկայացրել են Վերաքննիչ դատարան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ դիմումի հետ ներկայացրել է նաեւ պատգամավորների ստորագրությունները Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։

Արամ Օրբելյանը շեշտել է, որ ստորագրահավաքին միայն Հանրապետական խմբակցությունից չեն միացել, այլ խմբակցություններից էլ են միացել: Սակայն նա հրաժարվել է նշել անուններ։

Նշենք, որ վերջին տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 42-ի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache