Լրահոս

Փեսան հայ, հարսնացուն վրացուհի, ադրբեջանական ռեստորանում. լռիվ «հարավկովկասյան իդիլիա»:

 

img

«Пир во время чумы» մոտավորապես նման արձագանք տվեցին Մոսկվայում բնակվող ծանոթներս:
Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը: Մի կողմ թողնենք այն, որ Սամվել Կարապետյանը հայ լինելով հանդերձ բացարձակապես անհաղորդ մնաց սեփական ժողովրդի վշտին: Նա իր որդու հարսանիքը ոչ միայն զուսպ չանցկացրեց, այլև հրապարակայնացրեց դա՝ ցուցադրելով վերնախավի գիտակցության ողջ սնանկությունը:
Սակայն Սերժ Սարգսյանի արարքն ավելի քննադատելի է: Ի՞նչ է նշանակում ապրիլյան ողբերգական իրադարձություններից հետո մեկնել Մոսկվա ու մասնակցել խնջույքի, այն էլ ադրբեջանական «Սաֆիսա» ռեստորանում:
Սարգսյանի միայն թռիչքը Մոսկվա լուրջ գումար է նստում մեր բյուջեի վրա, այն ժամանակ, երբ առաջնագծում կանգնած մեր զինվորները 80-ականների զենքով են կռվում:
Իզուր չեն Սարգսյանին Նարիմանով անունը տվել:
Փեսան հայ, հարսնացուն վրացուհի, ադրբեջանական ռեստորանում. լռիվ «հարավկովկասյան իդիլիա»:

Նարեկ Աբրահամյանի ՖԲ էջից


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing