Լրահոս

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում հայտնաբերվել է 3 նռնակ

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing