Փոփոխություն. Վաղը 11:00-ին ավտոերթ, 14:00-ին հանրահավաք Իջեւանում, 17:00-ին՝ Վանաձորում

1

Ուշադրություն Վանաձորի եւ ավտոերթի ժամը փոխվում է: Վաղը 11.00 սկսում ենք ավտոերթը, 14.00 Իջեւանում ենք, 17.00 Վանաձորում։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 27 апреля 2018 г.

armtimes.am  — #Իմ քայլը շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ ապրիլի 28-ի ծրագրերում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ եւ Երեւանից մեկնարկող ավտոերթը կսկսվի նախատեսվածից մեկ ժամ շուտ:

«Դեպի Վանաձոր կամ դեպի հյուսիս ավտոերթը պիտի սկսվեր ժամը 12:00-ին՝ Ավանի «Հարսնաքարի» դիմացի մայթից, բայց ժամը տեղափոխում ենք եւ կսկսենք ժամը 11:00-ին՝ նույն տեղից՝ «Հարսնաքարի» դիմացից»,- ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրվում է ժամը 14:00-ին լինել Իջեւանում: Նույն ժամին այնտեղ անցկացվելու է կարճ հանրահավաք՝ «Դոկի հրապարակ» կոչվող տարածքում: Հաջորդ կանգառը Վանաձորն է: Այստեղ հրավիրված հանրահավաքի ժամը նույնպես տեղափոխվել է 15:00-ից 17:00-ն: Վանաձորցիների հետ հանդիպումը կլինի «Արցախ» պուրակում:

Անդրադառնալով ավտոերթին, նշենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմեց դրա պոտենցիալ մասնակիցներին: «Եվ ես խնդրում եմ, որ ավտոմեքենաները, որոնք կմոտենան այդ ժամին (11:00-ին՝ «Հարսնաքարի» մոտ-խմբ), մայթի երկայնքով կայանեն այնպես, որ խցանում չառաջանա, որովհետեւ այսօր բավական բարդ սկսեցինք Աշտարակի խճուղուց այդ ավտոերթը», — նշեց Փաշինյանը:

#Իմ քայլը շարժման առաջնորդներն ու ակտիվիստներն այսօր ավտոերթով շարժվել են Գյումրի՝ ճանապարհին ողջունելով իրենց ընդառաջ եկած տարբեր բնակավայրերի բնակիչներին, իսկ երեկոյան Գյումրիում անցկացվել է բազմամարդ հանրահավաք: Այդ օրը, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, ֆանտաստիկ է եղել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache