good-banner
Без рубрики

Փորձեք ձեր դիտումները հավաքել լավի մասին գրելով, այլ ոչ թե հորինելով վատը. Փորձեք և համոզվեք

 

72984cf7377

hartak.am-ը գրում է. Այսօր որոշ լրագրողներ համակերպվել են այն մտքի հետ, որ եթե այդ օրը չունեն բավականաչափ դիտումներով հոդվածներ, ապա պետք է արագ գրել Գոռ Վարդանյանի մասին: Իսկ դրա համար բավական է վերցնել Գոռի ֆիլմերից դրվագներ, որտեղ նրա ձեռքին որևէ զենք կա, դրան ավելացնել, որ Գոռ Վարդանյանին հրատապ կանչել են դատարան, որ նա չի գնում դատարան, հրաժարվել է դատարան գնալուց ու էլի նմանատիպ հորինածին ֆրազաներ և այդ օրվա պլանը կատարված է:

Նայում եմ այս ամենին և հիասթափություն ապրում. Գոռի օրինակը վառ ապացույցն է այն բանի, որ մենք չենք ուրախանում մեր ունեցածով: Օրինակ, ամերիկյան կինոինդուստրիան ուժեղ է նրանով, որ տեղի լրագրողները աշխատում են ոչ թե սև ֆոնի վրա ցույց տալ իրենց կինոգործիչներին, այլ անպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Դրա համար էլ հոլիվուդյան դերասաններով հրճվում են բոլորը, ասենք Չակ Նորիսը, ում անունով հիանում ենք, սակայն մոռանալով, որ հենց նույն Չակ Նորիսը շատ մեծ հարգանքով է խոսում Գոռ Վարդանանի մասին, չէ որ Գոռ Վարդանյանը Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հիմնադիրն ու նախագահն է, չեմպիոն :

Ինչու՞ ենք մոռանում , որ այս մարդը ութ հազար աշակերտ ունի: Այսինքն ութ հազար երեխա այսօր կտրված է փողոցից, քիչ է շփվում փողոցի արատավոր երևույթների հետ և դաստիարակում է զինվորին և սպային հարիր ոգով:

Այսքան ժամանակ լրագրողներից գոնե մեկը լուսաբանե՞լ է Գոռի միջոցառումները, երթերը, սպորտի զարգացմանը միտված ծրագրերը:

Մոտ մեկ ամիս առաջ Գոռի մարզիկներից մեկը՝ Էդգար Սողոմոնյանը, դարձավ աշխարհի չեմպիոն, ոչ մեկի մտքով չանցավ գրել ադ մասին: Բայց չէ՞ որ նույն Գոռ Վարդանյանի սանի շնորհիվ մի քանի տասնյակ հազար մարդ նորից ու նորից լսեց Հայաստան անունը: Էլ չեմ ասում, որքան նմանատիպ աշխարհի չեմպիոներ է դաստիարակել նա:

Հիմա անցնենք Գոռ Վարդանյանի մանկավարժական գործունեությանը: Միայն կարճամիտները կարող են եզրակացնել, որ ՛՛Հրեշների գայը՛՛ դա զուտ կոմերցիոն ֆիլմ է: Անձամբ ես ճանաչում եմ բազմաթիվ երիտասարդների, ովքեր այս ֆիլմը դիտելուց հետո որոշել են ընտրել ոստիկանի մասնագիտությունը: Վա՞տ է, որ ֆիլմը կարողանում է ժողովրդին և օրենքին ծառայողներ դաստաիարակել:

Ինչ վերաբերվում է այդ դատական պրոցեսին՝ զե՜նք, զինամթե՜րք, ես իմ ինչ.. դե պարզ է՝ մարդը բանակի, պատերազմի, հանցագործ աշխահի մասին ֆիլմեր է նկարահանում, ի՞նչ է նա պետք է խաղալիքի խանութից ատրճանակներ առներ:

Գոռը հանրահայտ անձնավորութուն է և ու՞մ մտքով է անցնում, որ նա այս հարթության մեջ կարող է օրենք խախտել: Ես ուղակի վստահ եմ, որ այդ ամենը օրինականացված է:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ Գոռի անձնակազմից ինչ որ մեկը սխալ բան արել է , դրա համար պետք է Գո՞ռը պատասխան տա, չէ՞ որ նա հազարավոր աշխատողներ ունի: Դա նույնն է, որ նախարարության առաջին կարգի մասնագետի սխալի համար՝ պատժեն նախարարին:

Հ.Գ. Խոսքս կցանկանայի եզրակափակել հետևյալ մտքով՝ փորձենք գնահատել այն , ինչ ունենք, փորձենք այդ դիտումները հավաքել լավի մասին գրելով, այլ ոչ թե հորինելով վատը: Հավատացած եղեք, մեր ժողովուրդը շատ բարի է, նա նախաընտրում է պոզիտիվ բաներ կարդալ, նախընտրում է դրականը բացասականից: Փորձեք, համոզվեք:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am