Փորձություն հայկական բանակի համար. ինչ է կատարվել Նախիջեւանում

267

Լragir.am — Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով Նախիջեւանում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի մասին հարցին, ասել է, որ ՊՆ-ն մտահոգված չէ, որովհետեւ իրավիճակը վերահսկվում է: Տոնոյանը նկատել է, որ Ադրբեջանն իր տարածքում տեղաշարժեր է իրականացնում, իսկ այս պահին միջամտության կարիք չկա, այդ թվում՝ ՀԱՊԿ կողմից:

Նախիջեւանի ուղղությամբ գերիշխող բարձունքները Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է, հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը 1-2 բարձունք է զբաղեցրել, բայց դա չի փոխում ուժերի դասավորությունը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը նույնպես ինտենսիվ ինժեներական աշխատանքներ է տանում:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրավունք ունի իր տարածքում բարելավել դիրքերն ու ավելի շահավետ դիրքեր զբաղեցնել: Հայաստանը չի վիճարկում այդ «իրավունքը»՝ չնայած ավելի վաղ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով 20-ամյա ադրբեջանցի զինծառայողի մահը, ասել էր. «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր»:

Մայիսի 18-ին Նախիջեւանի հետ սահմանային հատված են այցելել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը եւ Զոհրաբ Մնացականյանը: Դավիթ Տոնոյանը կոչ էր արել սադրանքների չտրվել ու զգոնություն ցուցաբերել:Ստացվում է, որ 1994 թվականի հրադադարից հետո 24 տարի շարունակ ադրբեջանական դիրքերը Նախիջեւանում Հայաստանի հետ պետական սահմանից բավականին հեռու են եղել: Բայց հիմա ադրբեջանական կողմը որոշել է դիրքերը մոտեցնել սահմանին: Ինչպես փորձագետներն են նշում, նույն բանը հայկական զորքերն են անում:Ինչու՞ է Ադրբեջանը հիմա որոշել ձեռնտու դիրքեր զբաղեցնել եւ ինչու այս տարիների ընթացքում չէր անում: Կայի՞ն պայմանավորվածություններ, որով հայկական եւ ադրբեջանական զորքերը պարտավոր էին այս կամ այն դիրքը զբաղեցնել:

Կայի՞ն չեզոք գոտիներ, որոնք պետք է բուֆեր լինեին:Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ղարաբաղը հրադադարի երկու համաձայնագիր են ստորագրել՝ 1994 թվականի մայիսին եւ 1995 թվականի փետրվարին: Այդ համաձայնագրերը Ղարաբաղին էին վերաբերում, սակայն դրանք հավանաբար արձանագրություններ ու այլ փաստաթղթեր են պարունակում, որոնցով նշված են կողմերի դիրքերը, զորքերի հետքաշումը, հեռահար զենքերի տեղակայման տարածությունը եւ այլն: Հայտնի չէ, թե արդյոք դա վերաբերում է Նախիջեւանին: Այդ արձանագրությունները չեն էլ հրապարակվել:Ավելի քան երկու տասնամյակ այդ համաձայնությունները պահպանվել են՝ չնայած ժամանակ առ ժամանակ կողմերն առաջ են գնացել, բարելավել դիրքերը, եւ չեզոք գոտին նեղացել է: Հիմա չեզոք գոտի գրեթե չկա: 2016 թվականին Ադրբեջանին փաստացի հենց այդ համաձայնությունների խախտման մեջ են մեղադրել:Ադրբեջանի դիրքերի առաջխաղացումը համաձայնությունների խախտու՞մ է: Այդ համաձայնությունների անտեսումը կապվա՞ծ է Հայաստանում իշխանափոխության հետ: Ի վերջո, եթե պայմանավորվածություններ էլ եղել են՝ բանավոր, թե գրավոր, ապա դրանք Հայաստանի նախկին իշխանության հետ են եղել: Պաշտոնական Երեւանն էլ լծակներ է ունեցել, որոնք ադրբեջանական զորքին Նախիեւջեւանի խորքում են պահել:

Պատճառները, իհարկե, կարող են ավելի «առօրեական» լինել, օրինակ, Ադրբեջանը լուրջ սադրանքների է պատրաստվում: Միջազգային միջնորդներն ինչպե՞ս են գնահատում Ադրբեջանի նախապատրաստությունը հնարավոր սադրանքներին: Եթե նախկին պայմանավորվածություններն անտեսվում են, ապա ինչի՞ վրա է հիմնվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հրադադարը:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache