Փոխնախարարի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան

85

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան դոլար եւ 1613 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել 5 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Ուդումյանը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է, տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, եղել է ՄԱԿ–ի հայկական ասոցիացիա հ/կ–ի ծրագրերի համակարգողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache