Լրահոս

Փրկարարները դադարեցրել են 24 եւ 25-ամյա նորատուսցի ձկնորսների որոնումները

 

a31d2d87ca899d766041253d9020b3e4

yelaket.am— Սեւանա լճում երեկվանից անհետացած ձկնորսներին ջրափրկարարները փնտրել են նաեւ այսօր, սակայն այս պահի դրությամբ դեռեւս որեւէ արդյունք չկա:

Ավելին՝ որոնումները դադարեցված են՝ Սեւանում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սեւանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։

Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Սեւանա լճում անհետացած Աբրահամ Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանը ընկերներ են, ամուսնացած չեն. նրանցից մեկը 25 տարեկան է, մյուսը՝ 24:

«Ընկերներ են, նավակով գնում են ձուկ որսալու: Երեկվանից հարազատները ո՛չ կապ են ունեցել, ո՛չ բան: Ոչ մի տեղեկություն չկա երեկ առավոտից: Գնալուց հետո չեն զանգել»,- ասաց գյուղապետը:

Մուրադ Հարությունյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց նաեւ, որ երիտասարդները ձուկ որսում են եւ զբաղվելու համար եւ վաճառելու: «Որպես զբաղմունք է, նայած երբ, ոնց»,- ընդգծեց նա:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing