Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

28

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշեղ Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից:

Ինչպես նաև հուլիսի 29-ին՝ ժամը 10:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Լ. Ս.-ին (1972 թ.) դուրս են բերել արգելափակումից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache