Պիպոյի պատասխանը գեներալ Մանվելին

353

operativ.am — Արթուր Ասատրյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել.

«Ի պատասխան Կարեն Գրիգորյանի առաջարկին, ուզում եմ նրան ևս մեկ անգամ հստակ հիշեցնել, որ իմ տված հարցազրույցի ժամանակ ես ինքս հրավիրեցի Մանվել Գրիգորյանին դեբատների, որից առ այսօր արձագանք չեմ ստացել: Առաջարկելուց հետո անգամ չփորձեցի բարձրաձայնել վախից ելնելով հրաժարվելու փաստը: Կարեն Գրիգորյանի հետ երկխոսության իմաստ չէի գտնում, այլապես անձամբ իրեն կհրավիրեի: Եվ զարմանքիս աստիճանն աննկարագրելի էր, երբ հայրը խուսափելով պատասխանել իրեն իսկ վերաբերվող մեղմ ասած հարցերին, այստեղ ևս խիղճն ու արժանապատվությունը կորցրած՝ փորձում է սեփական զավակին հրել «առաջնագիծ»՝պատասխան տալ իր իսկ գործած սխալների և ոճրագործությունների համար: Պարոն Մանվել Գրիգորյան, միթե դուք դրան էլ եք ընդունակ: Հակառակ դեպքում կարելի է եզրակացնել, որ կատարված բոլոր իրագործությունների մասին ձեր որդին նույնպես տեղեկացված է եղել, արդեն իսկ լինելով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնին:

Հիմա անդրադառնում եմ ձեզ պարոն Կարեն Գրիգորյան: Ինչ վերաբերվում է ապօրինի շինություններին, դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ես ապօրինի շինություններ չունեմ, իսկ եթե ըստ ձեզ դրանք կան, ապա քաղաքապետարանի թույտվությունը հաստատ ստացել եմ: Ուստի ինքներդ ձեզ մի հակասեք:
Եվ հետո, փորձեք շրջել 60 հազարանոց էջմիածնեցիների մեջ՝ կարծիք հարցնելով իմ իսկ սեփական անձի նկատմամբ փոքրից մինչև ծերունի: Չեմ կասկածում, թե կգտնվի մեկը, որը ունենա ատելության և վախի զգացում, որը չէի ասի Գրիգորյանների համար:
Ուստի էջմիածնեցիների բարձրացրած բողոքներն ու պահանջները մի դարձրեք իմ անձնական հարցը: Իսկ ինչ վերաբերվում է առաջարկված դեբատների վախին՝ ուղղակի ծիծաղելի և անբացատրելի է մնում՝ ինչու՞…
Դուք ինքներդ անգամ չկարողացաք պատասխանել այդ «ինչու»-ին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache