Без рубрики Լրահոս

ՊՆ-ն 725 միլիոնի զինտեխնիկա է ձեռքբերել

 

81585

armtimes.com-ը գրում է. Քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ-ն 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ կոմուտացիոն սարք է գնել, որից յուրաքանչյուրի համար «Սատուրն-Ակիա» ընկերությանը վճարել է 2 միլիոն 817 հազար դրամ:

81586

Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը ՀՀ ՊՆ-ն «Ռազդվան Տեխնոլագիա» ՍՊ ընկերության հետ մեկ այլ գնման պայմանագիր է կնքել, որն արժեցել է 675 միլիոն դրամ: Այս գումարով ՊՆ ձեռք է բերել Տ-72 տանկի եւ ՀՄՄ 1.2 համալիրների վարժասարքեր, որոնց ընդհանուր թիվը կազմել է 5, որոնցից 3-ը Տ-72 տանկի համար են: ՀՄՄ-ի վարժասարքի գինը կազմել է 120 միլիոն դրամ, իսկ Տ-72 տանկինը՝ 145 միլիոն դրամ:

81587

«Տ-72 տանկի համալիր վարժասարքի» տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այն արտադրված է Հայաստանում եւ նախատեսված է Տ-72 տանկի անձնակազմի հրամանատարի, նշանառու-օպերատորի եւ մեխանիկ-վարորդի հրաձգության եւ մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի եւ զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցման եւ վարժեցման համար:

Վարժասարքը պետք է ապահովի.

-մարտական եւ կառավարման բաժանմունքներում տեղաբաշխված նշանառու-օպերատորի, հրամանատարի նշանառության դիտասարքերի եւ մեխանիկ-վարորդի մեքենայի կառավարման օգնականների ու չափիչ-ստուգիչ սարքերի ֆունկցիոնալ նշանակությունն ուսումնասիրելու հնարավորություն:

Տ-72 տանկի համալիր վարժասարքն իրենից ներկայացնում է ապարատա-ծրագրային համալիր, որի ֆունկցիոնալ գործարկումը իրականացնում է ուսուցանվող անձնակազմերի հրահանգավորում՝ մարտական մեքենաների վարում, հրաձգության դասընթացներին համապատասխան եւ այլն:

«ՀՄՄ-2 համալիր վարժասարքը» նույնպես արտադրված է Հայաստանում: Նախատեսված է ՀՄՄ-2-ի անձնակազմի՝ հրամանատարի, նշանառու-օպերատորի եւ մեխանիկ-վարորդի հրաձգության եւ մեքենավարման՝ իրականությանը առավելագույն համապատասխանող մարտավարական խնդիրների, առանց մոտոռեսուրսի, ՎՔՆ-ի եւ զինամթերքի, ուսումնական դասասենյակի պայմաններում, համատեղ ուսուցմանն եւ վարժեցման համար:

Վարժասարքը պետք է ապահովի.

-մարտական եւ կառավարման բաժանմունքներում տեղաբաշխված նշանառու-օպերատորի, հրամանատարի նշանառության դիտասարքերի եւ մեխանիկ-վարորդի մեքենայի կառավարման օգնականների եւ չափիչ-ստուգիչ սարքերի ֆունկցիոնալ նշանակությունն ու ուսումնասիրելու հնարավորությունը եւ այլն:

Գնված երկու վարժասարքերն, ըստ պայմանագրի, պետք է լինեն նոր եւ չօգտագործված:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am