Լրահոս

ՊՆ-ն հերքում է հերթական սկանդալային լուրը

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրը։

«Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի վիրավորվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման տեղեկությունները պարտադիր ենթակա են ճշտման հայտնելուց առաջ»։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 1 հրամանատար եւ 1 բարձրաստիճան սպա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara