ՊՆ-ում լարված վիճակ է. Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչև ուշ գիշեր մնում է նախարարությունում

0

armlur.am — ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում: Ավելին` արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գեներալների հետ միասին գիշերը հերթապահում են ՊՆ-ում:

Ըստ էության` պատճառը ՀՀ-ում ներքաղաքական լարված իրավիճակն է, ինչպես նաեւ սահմանում հակառակորդի որոշակի տեղաշարժը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից: Նա ասաց. «Նախարարը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան եւ գնում է ուշ երեկոյան, ուստի վերջինիս աշխատանքային գրաֆիկի մեջ որեւէ փոփոխություն չեմ նկատել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache