Լրահոս

ՊՆ «Ուրալ» է վթարի ենթարկվել

 

Այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են «Ուրալ» մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ խոսնակի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի լուրջ վնասվածքներ ունեն 2 զինծառայողներ:

«Նրանց առողջական վիճակների գնահատական դեռևս չենք կարող տալ, առաջիկայում կտեղափոխենք Երևան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մյուս վիրավորները թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները: «Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են»,- հայտնում է կայքը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing