Խմորեղեն Խոհանոց

Պնդուկով տորթ սերուցքային և սրճային մուսսով

 

enkuyzov-tort-serucqayin-mussov-8

Բաղադրիչներ.
Պնդուկով շերտի համար`
պնդուկ — 120 գր
կարագ — 75 գր
շաքարավազ — 75 գր
ձու — 2 հատ
ալյուր — 1 ճ/գդ
օսլա (крахмал) — 200 գր
Սերուցքային մուսսի համար`
սերուցք 30-35% յուղայնությամբ — 200 մլ
ժելատին — 1 ճ/գդ
շոկոլադ սպիտակ — 75 գր
վանիլին — 2 գր
Սրճային մուսսի համար`
սերուցք 30-35% յուղայնությամբ — 200 մլ
ժելատին — 1 ճ/գդ
շոկոլադ սպիտակ — 75 գր
սուրճ լուծվող — 1 ճ/գդ
Ինչպես նաև`
կակաո — ըստ ճաշակի
Ռեդդի յուղ
Պատրաստման եղանակ
1. Պատրաստում ենք պնդուկով շերտը: Պնդուկները բլենդերում մանրացնում ենք, բայց չենք փոշիացնում: Շաքարավազն ու կարագը լավ հարում ենք և ընթացքում ավելացնում ձվերը:

enkuyzov-tort-serucqayin-mussov-1

2. Մեկ այլ ամանի մեջ միացնում ենք պնդուկը, օսլան ու ալյուրը և զանգվածը լցնում ձվային խառնուրդի մեջ: Լավ հարում ենք և թխում 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պետք է ստանանք կարմրաոսկեգույն շերտ: Հովացնում ենք:

enkuyzov-tort-serucqayin-mussov-2

3. Պատրաստում ենք սերուցքային մուսսը: Սերուցքը հարում ենք մինչև զգալի խտանալը, ավելացնում ենք վանիլինը: Շոկոլադը հալեցնում ենք և կամաց-կամաց լցնում սերուցքի մեջ: Ժելատինը 50 մլ ջրում թրջում ենք և թողնում առնվազն 10 րոպե կամ այնքան, որքան ցուցված է փաթեթավորման վրա: Հետո տաքացնում ենք, որպեսզի այն լուծվի, ինչից հետո հովացնում ենք ու անընդհատ հարելով լցնում սերուցքի մեջ:

enkuyzov-tort-serucqayin-mussov-34. Հովացած շերտը կրկին դնում ենք ձևամանի մեջ և ծածկում սերուցքային մուսսով, այնուհետև 40 րոպեով տեղափոխում ենք սառնարան:

5. Սրճային մուսսը պատրաստում ենք նույն սկզբունքով, պարզապես վերջում ավելացնում ենք նաև սուրճը:

enkuyzov-tort-serucqayin-mussov-4

6. Սրճային մուսսը լցնում ենք սերուցքային մուսսի վրա և ողջ գիշեր տեղափոխում սառնարան: Հանում ենք սառնարանից և վրան կակաո ցանում: Զարդարում ենք նուշով կամ պնդուկով:

enkuyzov-tort-serucqayin-mussov-6

Աղբյուրը ` cooks.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing