Լրահոս

ՊՊԾ գնդում բանկոմատից անհետացած փողերի առեղծվածը

 

The 13th day of occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district in Yerevan, Armenia

 lragir.am —  Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 16-ին հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման առթիվ նախաքննության ընթացքում ձեռք բերված սկզբնական փաստական տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը և հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը»:Հատկանշական է, որ ՊՊԾ գունդը գրաված անձինք այնտեղից դուրս են եկել ոստիկանների հսկողության ներքո: Նրանցից ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, ոմանք էլ հանձնվել, ենթարկվել անձնական զննության և տեղափոխվել ձերբակալված անձանց պահման վայր, այսինքն՝ եթե նրանից որևէ մեկի մոտ գումար լիներ, ապա ոստիկաններն ու տեղում գտնվող լրատվամիջոցի ներկայացուցիչները կֆիքսեին այդ հանգամանքը:Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ են եղել ՊՊԾ գնդում գտնվող բանկոմատից հանված գումարները, եթե գունդը մշտապես հսկվել է իրավապահ մարմինների կողմից, և որևէ անձի մոտ գումար չի հայտնաբերվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ ՊՊԾ գնդում կտրտած թղթադրամներ են եղել, և չի բացառվում, որ դրանք լինեն հենց վերը նշված բանկոմատի գումարները: Սակայն պարզ չէ, թե երբ, ում կողմից կարող են դրանք հանված լինել:Այս տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում ենք ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ լրատվականից ի պատասխան հարցման գրել են, որ «հայցվող տեղեկությունները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...