Լրահոս

Պուտին. ՌԴ-ն պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ

 

 

մեց

PanARMENIAN.NetՌուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ ստեղծված դիմակայությունը կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինը Աթենքում կայացած մամուլի ասուլիսում: «Մենք հայտարարություններ ենք լսում հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Մենք ևս ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանց խզման պատճառը»,-ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան ներողություն է ակնկալում Անկարայից թուրքական ԶՈւ կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համար, որը մասնակցում էր Սիրիայում ընթացող ռազմական գործողությանը: Ըստ Պուտինի, Ռուսաստանը չի հրաժարվել Սև ծովով դեպի Հունաստան և հետո` Իտալիա, գազատարի կառուցման մտադրությունից:

«Մենք պատասրտ ենք ցանկացած նախագծի, բայց մեզ երաշխիքներ են պետք»,-ասել է Պուտինը «Հարավային հոսքի» մասին հարցին ի պատասխան:

Ավելի վաղ գազամուղի նախագիծը Թուրքիայի տարածքով կյանքի չկոչվեց երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing