Լրահոս

Պուտինը 264 հա գրավյալ տարածքի մասին. մենք հող չենք տալիս և չենք վաճառում

 

7c8f87cb1a2a4961954373c0e39bb938

armversion.am-ը գրում է. Ռուսաստանի քաղաքականությունը ազատագրված տարածքների հանձնման և Ղրիմի ինքնավար հանրապետության վերամիավորման ճանաչման ուղղությամբ համարյա թե հայելային արտացոլմամբ առնչվում է ապրիլի սկզբին մեր կողմից Լեռնային Ղարաբաղում կորցրած 800 հա հեկտար տարածքի և հանրապետության միջազգային ճանաչման ջանքերի հետ:

Վլադիմիր Պուտինը , ելույթ ունենալով Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գաթնաժողովում , հայտարարել է, որ իր երկրը ոչինչ չի վաճառում: Անդրադարձը եղել է Ճապոնիայի այն առաջարկին, որ այդ երկիրը պարտրաստ է գնել Կուրիլյան կղզիներից երկուսը, որոնք Սովետական միության կողմից գրավվել էին 1945 թվականին, սակայն 1956 թվականի ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև ստորագրված պայմանագրով Հոբամայի և Շիկոտան կղզիները պետք է հանձնվեին Ճապոնիային` ընդհանուր խաղաղության մասին պայմանագրի ստորագրումից հետո: Հիշեցնենք, որ կղզիներից Շիկոտանը զբաղեցնում է ընդամենը 260 հա տարածք, չունի բնակչություն , ընդամենը ` ժայռ է, և ինչպես վերջերս ընդունված է ասել Հայաստանի իշխանության կողմից ` ’’չունի ռազմավարական և դիրքային կարևորություն’’ ;

Նույնը նաև Ղրիմի հարցում: Ռուսաստանը փորձում է ամեն գնով միջազգային ճանաչում ապահովել Ղրիմի միացման փաստի համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքը Իտալիայի լոմբարդիայի նահանգի խորհուրդը առաջիկայում կքննարկի Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու որոշման նախագիծը : Նախագիծը խորհրդի քննակման է ներկայացրել ’’ Լոմբարդիայի դաշինք’’ կուսակցությունը, ենթադրում ենք` ոչ առանց Ռուսաստանի ‘’աջակցության’:

Ժամանակն է, որ մեր իշխանությունը ևս գիտակցի, որ տարածք չեն հանձնում և չեն վաճառում, չկա նման քաղաքականության պրակտիկա 21-րդ դարում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing