Լրահոս

Պուտինը ցավակցություն է հայտնել Էրդողանին Ստամբուլում ահաբեկչության հետևանքով զոհերի կապակցությամբ

 

pu-thumb

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում ահաբեկչության հետևանքով Թուրքիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիների մահվան կապակցությամբ:

«Դժվար է պատկերացնել ավելի ցինիկ հանցագործություն, քան խաղաղ մարդկանց սպանությունն Ամանորի գիշերը: Բայց ահաբեկիչներին լիովին խորթ է մարդկային բարոյականություն հասկացությունը: Մեր ընդհանուր պարտքն է վճռական հարված տալ ահաբեկչական ագրեսիային»,- ընդգծել է Պուտինը ցավակցական հեռագրում:
Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը եղել և մնում է Թուրքիայի հուսալի գործընկերը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զոհվել է 39 մարդ, վիրավոր է՝ 69-ը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing