Լրահոս

Պուտինը դատարկաձեռն չի մեկնի Բաքու. Ադրբեջանում ՌԴ դեսպան

 

putin-aliyev

armlur.am — Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ռուսաստանի համար վատագույն սցենարը կարող էր դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը: «Ծանր է տեսնել բարեկամների և եղբայրների մահը»,-ադրբեջանական ANS հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը: Ռուս դեսպանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ և ևս մեկ անգամ ընդգծեց հակամարտության կարգավորմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկման կարևորությունը»: «Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն:Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք: Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին:Մենք նաև տարբեր ինտեգրացիոն կապեր ունենք: Այդ հակամարտությունը պետք է կարգավորել միայն հաշվի առնելով շահերի բալանսը: Պետք է փոխզիջման գնալ, որպեսզի կողմերը վստահեն միմյանց: Մենք ճնշում չենք գործադրում կողմերից որևէ մեկ վրա, մենք հակամարտության կարգավորման այնպիսի բանաձև ենք փնտրում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»,-ասել է ռուս դեսպանը: Դորոխինի խոսքով՝ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը միայն քաղաքագետների և լրագրողների երևակայության արդյունքն է: Նա նաև անդրադարձել է Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցին՝ նշելով, որ ՌԴ նախագահն ամեն տարի Ադրբեջան է մեկնում, և այս տարի նա շատ հարցեր կքննարկի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: «Շատ հարցեր են հավաքվել, որոնք պետք է քննարկեն երկու երկրների նախագահները: Պուտինը դատարկաձեռն չի մեկնի: Նոր հանձնարարություններ կլինեն: Այդ իսկ պատճառով նրա այցը ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային կլինի»,-ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing