Պուտինը և Փաշինյանը հնարավոր է հանդիպեն մայիսի 14-ին

0

 Պուտինը և Փաշինյանը հնարավոր է հանդիպեն մայիսի 14-ին

yerkir.am — Չի բացառվում, որ  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին. գրում է Sputnik Армения-ն:

Բանն այն է, որ այդ օրը Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները:

«Եթե Փշաինյանի վարչապետ դառնալը կայացած փաստ համարենք, ապա, այո, մենք չենք բացառում, որ մայիսի 14-ին նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը Sputnik Армения-ին:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը կկայանա մայիսի 8-ին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache