Լրահոս

Պուտինը հաստատել է ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնելու մասին օրենքը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը խստացնում է ինքնասպանության դրդելու կամ աջակցելու համար պատիժը. օրենքի վերաբերում է նաև անչափահասներին:

Kp.ru-ի հաղորդմամբ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված ազատազրկման ժամկետը երկարացվել է մոտ 2 անգամ:

Փաստաթղթի համաձայն՝ այժմ ինքնասպանության դրդելու համար կասհմանվի 5-10 տարի ժամկետով ազատազրկում: Եթե այդ գործողությունների հետևանքով մահանա երկու և ավելի անչափահաս, ազատազրկման ժամկետը կլինի 8-15 տարի:

Նշվում է, որ ինքնասպանության դրդումը՝ լրատվամիջոցներում կամ համացանցում հրապարակային կոչերով ուղեկցվելու դեպքում, կպատժվի 5-15 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Հայտնի է, որ հունիսի 25-ին ՌԴ Դաշնային խորհուրդն ընդունել է համապատասխան օրենքը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing