Պուտինը հայտնել է` որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

0

Ռուսաստանը երկու պատճառով կարող է դիմել միջուկային զենքի կիրառմանը: Այս մասին NBC News ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացառիկ հարցազրույցի նոր հատվածը հայտնվել է NBC-ի հեռուստաալիքի Today առավոտյան շոուի թվիթերյան էջում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

«Երկու պատճառ կա, որոնք կարող են ստիպել մեզ միջուկային զենք օգտագործել. միջուկային զենքի կիրառմամբ կամ սովորական զենքի կիրառմամբ հարձակումը Ռուսաստանի Դաշնության վրա: Սակայն սա այն դեպքում` եթե վտանգված լինի ռուսական պետության գոյությունը»,- ասել է Պուտինը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը ներկայացրել էր երկրի վերջին ռազմական զարգացումները:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache