Լրահոս

Պուտինը նստեց Բյուզանդական կայսրի գահին, խորհրդանշական մեսիջ Թուրքիային

 

putin

armweeklynews.am-ը գրում է.  Պուտինը նստեց Բյուզանդական կայսրի գահին, խորհրդանշական մեսիջ

2013 թվականի հուլիսի 23-ին Մոսկվայի Պատրիարքարանում հավաքվել էին աշխարհի Ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, որոնց հրավերով համաժողովին մասնակցել է նաև Վլադիմիր Պուտինը:

Մերձավոր Արևելքի Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների անունից Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել էր Վլադիմիր Պուտինին խնդրանքով և հորդորով, որ Ռուսաստանի նախագահն իր վրա վերցնի քրիստոնյաների և եկեղեցիների պաշտպանությունը և Մերձավոր Արևելքում , և աշխարհի բոլոր անկյուններում, ուր ճնշվում են քրիստոնյաները: ՛՛Չի կարելի թույլ տալ Մերձավոր Արևելքի դատարկումը քրիստոնյաներից, դա կլինի քաղաքակրթական աղետ՛՛,- ասել է պատրիարք Կիրիլը Վլադիմիր Պուտինին:

Այնուհետ քննարկումն ընթացել է փակ դռների հետևում:

Սա նույն է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարել աշխարհի ուղղափառների առաջնորդ կամ Բյուզանդական կայսրության իրավահաջորդ կայսր:

Թվում էր, թե 2013 –ի ուղղափառ եկեղեցիների առաջնորդների այդ հանդիպումը Պուտինի հետ և նրան Նոր Բյուզանդական կայսր հռչակելը միայն կրոնական խորհրդանական քայլ էր և դրանով ամեն ինչ կավարտվի:

Այսօր, 2016 թվականի մայիսի 28-ին, Վլադիմիր Պուտինը ուխտագնացություն է կատարել ուղղափառների սրբազան Աֆոն կղզին, ուր հանդիպել է նաև սուրբ Կինոտի հետ: Հանդիպումից հետո Պուտինը նստել է Բյուզադական կայսրերի գահին , իսկ թիկունքում եղել են Ռուսաստանի և Բյուզանդիայի դրոշները:

Սա խորհրդանշական ուղերձ էր Թուրքիային , որ Ռուսաստանը և Ռուսաստանի նախագահը նաև Սուրբ քաղաք Կոստանդինապոլիսի տիրակալ-կայսրն է, որպես իրավահաջորդ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing