Լրահոս

Պուտինը Օլանդի հետ քննարկել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրը

 

detail_0d34501b0fbe30c92dc3de855aa2e75d

top-news.am–  Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը Օլանդին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի նախագահի,, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները:

Միաժամանակ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռքբերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին:

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցություններ անցկացնել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing