Պուտինը շուտով իր որոշման մասին կասի հայերին

0

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժել է Ելք խմբակցության առաջարկը՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով: Ելքի մյուս նախագծի՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, քննարկումը հետաձգվել է երկու ամսով:

Քննարկումը հիշարժան էր ոչ միայն քվեարկությամբ՝ 10-ը 1-ի դեմ, այլեւ ԵՏՄ-ում մնալու կողմնակիցների «փաստարկներով», որոնք հանգում էին սովորական շանտաժի ու սպառնալիքների՝ թուրքական վտանգից մինչեւ սովից մեռնելու հեռանկարը, եթե Հայաստանը լքում է այդ կառույցը:ԱԺ-ում քննարկումն արժեքավոր էր հենց այդ տեսակետից՝ փաստացի բոլորի կողմից արձանագրվեց, որ Հայաստանը բռնակցվել է այդ կառույցին շանտաժով ու իշխանության նեղ խնդիրների լուծման նպատակով: Բացի այդ, նրանց ելույթներում կարմիր թելի պես անցնում էր Պուտինին ու Ռուսաստանին չբարկացնելու ձգտումը:Այս հանգամանքը լրացվեց քննարկման նախաձեռնողների թվային տվյալներով ու կոնկրետ փաստարկներով, առ այն, թե ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:Սա իհարկե նորություն չէր, նորությունը Հայաստանի խորհրդարանում դրա պաշտոնական արձանագրումն էր: ԵՏՄ-ն տնտեսական միություն է այնքանով, որքանով անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմավարության իրականացման համար, որի վերջնարդյունքը կայսրության ձեւավորումն է: ԵՏՄ-ն դրա քաղաքական գործիքն է, որի նպատակն է տնտեսական լծակների ու սխեմաների միջոցով երկրներին զրկել դիվերսիֆիկացիայի հնարավորությունից:

Զուգահեռ այլ աշխատանքներ են տարվում երկրների քաղաքական, ռազմական, կրթական-մշակութային եւ այլ ոլորտներում «ինտեգրումն» ապահովելու համար:Ռուսաստանի այս քաղաքականությունն ամենալավ երեւում է հենց Հայաստանի օրինակով, որտեղ տնտեսությունն արդեն «ինտեգրված» է, քայլեր են կատարվում բանակի աբսորբցիայի եւ ռուսերենի «հանրայնացման» ուղղությամբ:Թե որքանով դա կհաջողվի՝ դժվար է ասել, նկատի առնելով թե միջազգային նոր զարգացումները, թե Ռուսաստանի ներկայիս վիճակը: Բացի այդ, նկատելի են որոշ «ապաինտեգրացիոն» միտումներ, մասնավորապես Ղազախստանում, սակայն դրանց էֆեկտիվությունը նույնպես կախված է Ռուսաստանի ընթացիկ իրավիճակից:

Ըստ այդմ, ԵՏՄ-ի ճակատագիրն էլ կախված է Ռուսաստանի այս քաղաքականության արդյունքից: ԵՏՄ-ն ամեն դեպքում լուծարվելու է՝ թե կայսրության ստեղծման, թե Ռուսաստանի «վերաֆորմատավորման» դեպքում: Փորձագետները նշում են 10-12 տարվա «անցումային» ժամկետ, թեեւ ներկայիս զարգացումներում, երբ համաշխարհային գործերում անորոշություն ու անկանխատեսելի իրավիճակ է, դժվար է որեւէ ժամկետի մասին խոսելը:Քննարկմանը պարզ դարձավ, որ Հայաստանին ծեծելով էլ չես հանի ԵՏՄ-ից: Բայց Հայաստանը դուրս է գալու դրա լուծարման արդյունքում: Պուտինը շուտով կասի, թե երբ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache