Պուտինի մկանը Հայաստանում. նա ուժ է ցույց տալիս Թուրքիային

1

Ապրիլի 3-4-ը ՌԴ նախագահ Պուտինը կայցելի Անկարա: Փաստացի, դա Պուտինի առաջին այցն է ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո եւ հատկանշական է, որ այցը տեղի է ունենում հենց Թուրքիա: Միեւնույն ժամանակ, այստեղ թերեւս չկա անսպասելի բան, քանի որ Արեւմուտքի հետ հակադրության մեջ գտնվող Պուտինը գործնականում այցելելու շատ տեղ չունի էլ: Մյուս կողմից, Թուրքիան Ռուսաստանի համար այդ իմաստով ոչ թե հասանելի «արտասահման» է, այլ թերեւս գլխացավանք:

Ներկայումս հաճախ է խոսվում ռուս-թուրքական դաշինքի, ռազմակավարական գործընկերության մասին, բայց խորքային առումով Թուրքիան Ռուսաստանի համար ներկայումս գլխացավանք է եւ խորհրդանշական է, որ Պուտինը ապրիլի 3-ին մեկնում է Անկարա, իսկ ապրիլի 2-ին ՌԴ հարավային ռազմական օկրուգը հայտարարում է Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում զորավարժություն սկսելու մասին, որը բավականին մասշտաբային է, ներառելու է մոտ 300 միավոր տեխնիկա, ավիացիա, հակաօդային պաշտպանության միջոցներ:Խորհրդանշական  նաեւ, որ Պուտինի այցի եւ զորավարժության «համատեղ» մեկնարկը համընկավ ապրիլի քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցին: Բանն այն է, որ այդ պատերազմը ի թիվս թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ առումով խոշոր նշանակություն ունեցող մի  շարք հանգամանքների, նաեւ վկայեց, որ Ռուսաստանը Կովկասում այլեւս անզոր է Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ եւ բարեկամանալու քաղաքականությամբ, նաեւ Հայաստանի «խայծով» ոչ թե նրանց է ներառել իր պլանների ազդեցության գոտի, այլ ինքն է հայտնվել Թուրքիայի եւ Ադրբեջանի պլանների ազդեցության գոտում:

Ապրիլի քառօրյայից հետո Ադրբեջանի հետ հարաբերության հարցում աստիճանական զսպվածությունն ու դրան զուգահեռ Հայաստանին զսպող սպառազինության մատակարարումը պայմանավորված էին նաեւ հենց այդ հանգամանքով: Հայաստանի հաշվին Թուրքիան ու Ադրբեջանը «շուրջկալելու» ՌԴ քաղաքականությունը տապալվեց ապրիլյան քառօրյայում եւ պարզվեց, որ Ռուսաստանն ինքն է թուրք-ադրբեջանական «շուրջկալում», այն էլ ուշագրավ դասավորությամբ:Ռուսաստանը մնաց այդ շուրջկալում, իսկ Հայաստանը՝ ոչ: Հայաստանը հայկական դրանից դուրս մնաց հայկական զինուժի՝ թե Մոսկվայի, թե Անկարայի ու Բաքվի համար թերեւս անսպասելի ահեղ դիմադրության շնորհիվ: Ընդ որում, եթե մինչ այդ Ռուսաստանը դիմադրության փոխարեն սպասում էր օգնության կոչ, այդ միջոցով Արցախում ռազմական ներկայություն ապահովելու եւ Թուրքիան, Ադրբեջանը, ու նաեւ Իրանը ռեգիոնալ «շուրջկալի» մեջ վերցնելու համար, հայկական դիմադրությունից հետո թերեւս հասկացավ, որ փրկվել է հենց հայկական դիմադրությամբ եւ թուրք-ադրբեջանական «շուրջկալից» դուրս գալ կարող է միայն Հայաստանի շնորհիվ:Այդ իմաստով հատկանշական է, որ այս անգամ Անկարա մեկնելուց առաջ Պուտինը Հայաստանից մկան է ցույց տալիս Թուրքիային: Դա հատկանշական է Պուտինի այցից օրեր առաջ Թուրքիա Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի ֆոնին:

Միեւնույն ժամանակ, տեղեկություն է տարածվում Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայման մասին, որը ըստ բացատրության ունի ՌԴ ռազմակայանում կարգուկանոնը բարձրացնելու նպատակ: Ընդ որում, թեեւ մի կողմից Հայաստանի ՊՆ-ն պարզաբանել էր, որ ներկայումս քննարկվում է տեղակայման իրավական հիմքի հարցն ու քանի դեռ այն հստակ չէ, ոչինչ որոշված չէ, մյուս կողմից արդեն իսկ կան վկայություններ, որ ՌԴ ռազմական ոստիկանները Հայաստանում են, Գյումրիում, որտեղ ՌԴ ռազմակայանն է:շՏպավորություն է, որ Ռուսաստանի համար խնդիրը շտապ է եւ չկա իրավական ընթացակարգերը հարմարեցնելու ժամանակ:

Ստացվում է, որ Պուտինը Թուրքիա մեկնելուց առաջ մի կողմից Հայաստանից մկան է ցույց տալիս Թուրքիային, մյուս կողմից Հայաստանում ապահովագրվում է ինչ որ բանից, նկատելի հապճեպությամբ ռազմակայան բերելով ռազմական ոստիկանություն:Ի՞նչ է սպասում Պուտինը ռազմակայանում եւ որն է փաստորեն ռազմակայանի կարգուկանոնի հանդեպ այդ փաստացի հապճեպ անվստահության պատճառը, ի՞նչ է նա պատրաստվում խոսել Անկարայում Էրդողանի հետ, որին նախորդ տարի հունիսին հորդորել էր հույս չունենալ Ադրբեջանին տարածքի վերադարձի մասով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache