Լրահոս

Պուտինի ծառայողական BMW-ն Մոսկվայում վթարի է ենթարկվել . վարորդը մահացել է. Daily Mail

 

asdasd.thumb

tert.am –  Մոսկվայի Կոտուզովի պողոտայում բախվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի BMW մակնիշի մեքենան և հանդիպակաց գոտի դուրս եկած Mercedes-ը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, նախագահական մեքենան վարելիս է եղել Պուտինի սիրելի վարորդը, ով տեղում մահացել է: ՌԴ նախագահը մեքենայում չի գտնվել: BMW-ն պաշտոնապես գրանցված է Դաշնային խորհրդին պատկանող մեքենաների ցանկում:

Դեպքի վայր ժամանած բժիշկները Պուտինի վարորդին արդեն մահացած են գտել, իսկ Mercedes-ի վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Նախագահի վարորդի անունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ նա 40-ին մոտ կլիներ:

Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները:

14281398_1085371698184135_470293686_n 14281516_1085371694850802_605015444_n


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing